Տարածաշրջան
10 հուլիսի 2026 • 08:42
Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում ականի պայթյունի երկու դեպք է գրանցվել
Նշվում է, որ տվյալ տարածքում նախկինում ևս գրանցվել են ականի պայթյունի դեպքեր

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում ականի պայթյունի երկու դեպք է արձանագրվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպերը տեղի են ունեցել Քարվաճառի (Քելբաջարի) և Քաշաթաղի (Լաչինի) շրջանների սահմանային հատվածում գտնվող արոտավայրում։
Նախնական տվյալներով՝ պայթյունների հետևանքով տուժել է երեք գլուխ մանր եղջերավոր անասուն։ Մարդիկ չեն տուժել։
Նշվում է, որ տվյալ տարածքում նախկինում ևս գրանցվել են ականի պայթյունի դեպքեր։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։