Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբшկալվել է
Ա․Մ․-ի և համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ․-ն 1996-2021 թվականներին հանդիսանալով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը և վերջինիս եղբորորդին՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ն․Մ․-ն, համայնքապետարանի աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
2016-2019 թվականների ընթացքում փաստացի չիրականացված աճուրդների վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելով՝ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի և գյուղատնտեսական բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր՝ շուրջ 228 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողերն օտարել են իբր այդ աճուրդներում հաղթող ճանաչված անձանց, ինչի հետևանքով՝ առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել Քասախ համայնքին, խաթարվել է համայնքային սեփականության օրինական կառավարման և հողերի օտարման օրինական գործընթացը, Քասախ համայնքին պատկանող հիշյալ հողամասերն ապօրինի կերպով դուրս են եկել համայնքային ֆոնդից և համայնքը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողերը ՀՀ օրենսդրության պահպանմամբ՝ օրինական եղանակով օտարելու իրական հնարավորությունից։
Ա․Մ․-ի և համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
Վերջիններս ձերբակալվել են՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։
Կարդացեք նաև
Հասարակություն10 օգոստոսի 2026
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսով
Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Հասարակություն10 օգոստոսի 2026
Պռոշյան բնակավայրում այրվել են խոտածածկույթ և ծառեր
Հրդեհը մեկուսացվել է
Հասարակություն10 օգոստոսի 2026
Արգամ Աբրահամյանը չի ընդունում մեղքը ու անհիմն է համարում մեղադրանքը. փաստաբան
Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է։