Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղիները
Նպաստել ոստիկանության ծառայողների և քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կատարելագործել կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման ու հակազդման ոլորտում պետական մարմինների համակարգված արձագանքի մեխանիզմները։

Ներքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակում հուլիսի 21-ին կազմակերպվել է մասնագիտական քննարկում՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի թեմայով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը, ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Գեորգի Խաչատրյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք արդյունավետ հարթակ են ինչպես ոլորտում առկա խնդիրների վերհանման, այնպես էլ ընտանեկան բռնության դեպքերին ոստիկանության ծառայողների և քննիչների համակարգված ու ինստիտուցիոնալ արձագանքի ապահովման համար։ Նա շեշտել է նաև․
-
Գործող մեխանիզմների և գործիքակազմերի շարունակական կատարելագործումը,
-
Մասնագիտական կարողությունների զարգացումը,
-
Իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը։
Միջոցառման ընթացքում Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետները ներկայացրել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեպքերին ոստիկանության ու քննչական մարմինների արձագանքի արդի մարտահրավերները, գործնականում առաջացող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Մասնակիցները քննարկել են նաև պետական մարմինների համակարգված արձագանքի ապահովման, տարբեր փուլերում իրականացվող գործողությունների փոխկապակցվածության, դեպքերի պատշաճ հետագծելիության և հետևողական աշխատանքի կազմակերպման հարցերը։
Նպաստել ոստիկանության ծառայողների և քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կատարելագործել կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման ու հակազդման ոլորտում պետական մարմինների համակարգված արձագանքի մեխանիզմները։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։