Քրեական ոստիկանները 43-ամյա տղամարդու մեքենայում զենք և թմրամիջոց են հայտնաբերել
Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 43-ամյա տղամարդն իր շահագործած ավտոմեքենայում ապօրինի զենք և զինամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները Ավան համայնքի Մարշալ Բաբաջանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են նշված մեքենան, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատվել է զենքի նմանվող առարկա։ Վարորդը ձերբակալվել է և մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության վարչություն։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել են․
-
«Hagan» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով,
-
«Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց,
-
Թմրամիջոցի հետքերով տարա,
-
«Մեթադոն» տեսակի թմրամիջոց։
Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն։
Կարդացեք նաև
Հասարակություն21 հուլիսի 2026
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Հասարակություն20 հուլիսի 2026
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Հայաստանի թիմը ղեկավարել են Սյուզան Մարությանը (ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց), Հակոբ Փերիխանյանը (ԵՊՀ) և Գևորգ Ավանեսյանը («Հերացի» ավագ դպրոց):
Հասարակություն20 հուլիսի 2026
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
ՍԱՏՄ որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։