Քրեական ոստիկանության օպերատիվ-ուղեկցող խումբը Հայաստան է տեղափոխել երկու հետախուզվողի
Քրեական ոստիկանությունը Մոսկվայից Հայաստան է տեղափոխել 22-ամյա հետախուզվողի, ինչպես նաև կամավոր ներկայացած 48-ամյա մեկ այլ անձի, որոնք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ։

Ապրիլի 7-ին՝ ժամը 19․50-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը Մոսկվա-Երևան ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդի, այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Անցած տարվա օգոստոսի 15-ից նա հետախուզվում էր խուլիգանության և քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք, –ասվում է հաղորդագրությունում։
Քրեկան ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, քրեական ոստիկաններին կամավոր ներկայացել ու նույն ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ 48-ամյա մի տղամարդ, որը 2004 թվականից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք, – ասվում է հաղորդագրությունում։
`
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։