Կալանավայրում գտնվող դատապարտյալին փորձել են թմրամիջոց փոխանցել
Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մարիխուանային նմանվող, դեղնականաչավուն, 11,42 գրամ զանգված և 2,79 գրամ շագանակագույն փոշեզանգված։

Մայիսի 20-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացու, հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մարիխուանային նմանվող, դեղնականաչավուն, 11,42 գրամ զանգված և 2,79 գրամ շագանակագույն փոշեզանգված։
Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: