Չորեքշաբթի, օգոստոսի 12
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
12 օգոստոսի 2026 • 14:54

Կանխվել է շուրջ 1.2 միլիարդ դրամի թմրամիջոցների մաքսանենգություն. կան ձերբակալված օտարերկրացիներ

Նախաքննությունը շարունակվում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Կանխվել է շուրջ 1.2 միլիարդ դրամի թմրամիջոցների մաքսանենգություն. կան ձերբակալված օտարերկրացիներ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության փորձի դեպք:

  • Հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնք ՀՀ են տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով։ Առգրավված թմրանյութերի ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հազար ՀՀ դրամ։
  •  Օտարերկրյա քաղաքացիներից մեկը (Մ.Ք.) փորձել է էլեկտրական ռելեների մեջ թաքցված 13.8 կգ «Ափիոն» ուղարկել Գերմանիա (2 փաթեթ) և Մեծ Բրիտանիա (1 փաթեթ), սակայն հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից։
  • Ձերբակալվածի բնակության վայրից և չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են թմրամիջոցների մնացած փաթեթները: Նույն պահին ձերբակալվել են հանցավոր խմբի մյուս անդամները՝ օտարերկրացիներ Ռ.Շ.-ն և Մ.Ա.-ն։
Ռ.Շ.-ի, Մ.Ք.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման, մաքսանենգության փորձի և օժանդակման հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ, 399-րդ, 44-399-րդ և 46-399-րդ հոդվածներ)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև