Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է սանիտարական խախտումների պատճառով
Կապանում մանկապարտեզի խոհանոցը չի համապատասխանել նորմերին․ գործունեությունը դադարեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառում է իրականացրել «Կապանի №5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում, որի արդյունքում արձանագրված սանիտարահիգիենիկ խախտումների հիմքով խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են ՍԱՏՄ-ից։
Տեսչական ստուգման արդյունքում պարզվել է, որ խոհանոցային տարածքը չի ապահովել պատշաճ խնամքի, մաքրման և ախտահանման համար անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև չեն ձեռնարկվել բավարար միջոցներ օդային աղտոտման կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ։
Բացի այդ, հատակի, պատերի և դռների մի շարք հատվածներ գտնվել են ոչ բավարար տեխնիկական վիճակում՝ պատրաստված չլինելով անջրանցիկ, չներծծող և հեշտ լվացվող ու ախտահանվող նյութերից։
Խախտումներ են արձանագրվել նաև պատուհանների մասով․ դրանք չեն ունեցել բացվող և մաքրման ենթակա միջատապաշտպան ցանցեր։
Արձանագրվել է, որ աշխատանքային մակերևույթները և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն համապատասխանել սահմանված պահանջներին՝ չլինելով հարթ, կոռոզիակայուն, ինչպես նաև հեշտ մաքրվող և ախտահանվող։
ՍԱՏՄ-ն հայտնել է, որ կազմակերպության տնօրենին տրվել է հանձնարարական՝ սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները և խոհանոցը համապատասխանեցնել գործող իրավական պահանջներին։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: