Կապանում դեղնավուն ջրերի հոսքի դեպքով հարուցվել է վարչական վարույթ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով։ Տեղում իրականացվում են ուսումնասիրություններ և ջրերի նմուշառումներ՝ դրանց կազմն ու ազդեցությունը պարզելու նպատակով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում (ԲԸՏՄ) վարչական վարույթ է հարուցվել Կապան քաղաքում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքի առթիվ, այս մասին հայտնում է ՀՀ ԲԸՏՄ–ն։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ հունիսի 14-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ հոսել են դեղնանարնջագույն գունավորմամբ ջրեր։ Դեպքը լայն տարածում է ստացել նաև համացանցում՝ առաջացնելով հանրային մտահոգություն։
Վարույթի շրջանակում իրականացվում են ուսումնասիրություններ, այդ թվում՝ տեղում ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու նպատակով։
ԲԸՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարույթի ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: