Կառավարությունը երկարաձգել եվ ընդլայնել է գյուղմթերքի ու խմիչքների արտահանման աջակցության ծրագրերը
Հուլիսի համար փոխհատուցվող ապրանքների ցանկը լրացվել է չերի տեսակի լոլիկով, ինչպես նաև բարձրացվել է դեպի ԵՄ, Մեծ Բրիտանիա եվ Շվեյցարիա արտահանվող ծաղիկների փոխհատուցման չափը:

ՀՀ կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնցով արտահանման աջակցության փոխհատուցումները կտրամադրվեն նաև 2026 թվականի հուլիս ամսվա համար: Որոշումների նպատակը շուկաների դիվերսիֆիկացումն է, տնտեսավարողների մրցունակության բարձրացումը եվ ընթացիկ բանակցություններին աջակցելը։
Հուլիսի համար փոխհատուցվող ապրանքների ցանկը լրացվել է չերի տեսակի լոլիկով, ինչպես նաև բարձրացվել է դեպի ԵՄ, Մեծ Բրիտանիա եվ Շվեյցարիա արտահանվող ծաղիկների փոխհատուցման չափը:
ըստ այդմ՝ սահմանվել են հետևյալ դրույքաչափերը (1 կգ-ի կամ 1 հատի համար).
-
Ելակ՝ 770 դրամ
-
Չերի լոլիկ / Պղպեղ՝ 400 դրամ
-
Լոլիկ՝ 275 դրամ
-
Ծաղիկ՝ 37 դրամ (դեպի ԵՄ, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա՝ 50 դրամ)
Հունիսին արտահանվել էր շուրջ 784 տ պղպեղ, 208 տ լոլիկ, 109 տ ելակ, 3.5 մլն հատ եվ 35 տ ծաղիկ:
Այս ուղղությամբ աջակցության ցանկը հուլիսին լրացվել է չորացրած մրգերով ու բանջարեղենով, ինչպես նաև իշխան եվ թառափ տեսակի ձկներով:
Սահմանված փոխհատուցման չափերը (1 կգ-ի կամ 1 լիտրի համար).
-
Թառափ՝ 1350 դրամ
-
Բրենդի (կոնյակ)՝ 830 դրամ (1 բացարձակ լիտրի համար)
-
Իշխան՝ 820 դրամ
-
Կեռաս՝ 400 դրամ
-
Խաղողի գինի՝ 350 դրամ
-
Սալոր, դեղձ, նեկտարին, չորացրած միրգ/բանջարեղեն՝ 250 դրամ
-
Ծիրան, պտղահատապտղային գինի՝ 200 դրամ
-
Հանքային ջուր՝ 150 դրամ
Հունիսին ՍԱՏՄ օպերատիվ տվյալներով արտահանվել էր շուրջ 2948 տ ծիրան, 1402 տ կեռաս եվ 1 տ սալոր:
Կարդացեք նաև
Էկոնոմիկա27 օգոստոսի 2026
Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ
Սկզբնական փուլում արտահանման ծավալները կլինեն շաբաթական մինչև 40 տոննա ։
Էկոնոմիկա26 օգոստոսի 2026
Քննարկվել են ՀՀ-Նիդեռլանդներ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու հեռանկարները
Էկոնոմիկա25 օգոստոսի 2026
Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։