Կառավարությունը հավանության արժանացրեց հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության նոր ծրագրի ներդրմանը
Մեկնարկը կտրվի 2027 թվականի հունվարի 1-ից։
Կառավարությունը հավանության արժանացրեց հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության նոր ծրագրի ներդրմանը, որի մեկնարկը կտրվի 2027 թվականի հունվարի 1-ից։
Նախագծի զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության հունիսի 18-ի նիստում նշեց, որ առաջարկվում է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության համար նոր ծրագիր։
նա ասաց, որ ծրագրի նպատակն է մեծացնել այդ անձանց հնարավորությունները, մրցունակությունը աշխատաշուկայում և նրանց համար կայուն զբաղվածություն ապահովել։ Ծրագրի իրականացումը կնպաստի այդ անձանց ակտիվ ներգրավվածությանը հասարակական և տնտեսական կյանքում՝ ապահովելով արժանապատիվ ինքնաիրացում, լրացուցիչ եկամուտների ձևավորում և սոցիալական ակտիվության բարձրացում։
Արսեն Թորոսյանի գնահատմամբ՝ 63-ից բարձր տարիքի բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ունենալ մասնագիտական բարձր ներուժ և հասարակության համար օգտակար գործունեություն իրականացնելու ցանկություն, սակայն ոչ միշտ է հաջողվում իրականացնել դա։
«Առաջարկում ենք աջակցություն տրամադրել այն գործատուներին՝ բացառությամբ հանրային ծառայություններ իրականացնողներին, որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրեր կկնքեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կամ 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ, այդ թվում՝ կարող են կնքվել 1 կամ կես դրույքով»,-պարզաբանեց Արսեն Թորոսյանը։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: