Կառավարությունը կսուբսիդավորի տոհմային կենդանիների արժեքի 50 տոկոսը
Ծրագրի նպատակը տավարաբուծության զարգացմանը և գյուղացիական տնտեսությունների արտադրողականության բարձրացմանն աջակցելն է։

Տավարաբուծության զարգացմանը խթանելու նպատակով կառավարությունը ծրագիր է մեկնարկում․ տոհմային կենդանիների ձեռքբերման դեպքում պետությունը կհատուցի արժեքի 50 տոկոսը, իսկ վարկային միջոցներով ձեռքբերման դեպքում կսուբսիդավորի նաև տոկոսադրույքն՝ ամբողջությամբ։
Այս մասին սոցցանցի -ի իր էջում հրապարակված տեսանյութում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարն ասել է, որ ծրագրի նպատակը տավարաբուծության զարգացմանը և գյուղացիական տնտեսությունների արտադրողականության բարձրացմանն աջակցելն է։
Միաժամանակ, ծրագրի շրջանակում շահառուները առաջին մեկուկես տարվա ընթացքում մայր գումարի մարում չեն իրականացնի, և այն կսկսվի միայն մեկուկես տարի անց։
Պապոյանը հայտնել է նաև, որ ծրագրով հնարավոր կլինի ձեռք բերել մեկից մինչև 1000 տոհմային կենդանի, իսկ յուրաքանչյուր կենդանու համար սահմանված առավելագույն արժեքը կազմում է մինչև 1 միլիոն դրամ։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: