Կառավարությունը նախատեսում է աջակցություն տրամադրել Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություններին
Աջակցություն կտրամադրվի այն տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի և թառափի բուծմամբ, բեղնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ և հանդիսանում են ԱԱՀ վճարող․Գևորգ Պապոյան

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է աջակցություն տրամադրել Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություններին։
Ինչպես հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, աջակցություն կտրամադրվի այն տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի և թառափի բուծմամբ, բեղնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ և հանդիսանում են ԱԱՀ վճարող։
«Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով հետևյալ բանաձևով. 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով, ընդ որում` 1 կիլոգրամի համար հաշվարկել ենք 900 դրամ արժեք», - ասաց Պապոյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։
Նա նշեց, որ ձեռք բերված կերը պետք է լինի սերտիֆիկացված և համապատասխանի ԵԱՏՄ և ԵՄ ստանդարտներին։
Նախարարի խոսքով՝ ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է ձկան և ձկնամթերքի արտահանման սահմանափակումների հետևանքով արդյունաբերողների ունեցած ֆինանսական դժվարություններով։
Նախագծի նպատակն է մեղմել այդ դժվարությունները, ինչը տնտեսվարողներին հնարավորություն կտա ներքին շուկայում իջեցնել գները և ավելացնել սպառումը, միևնույն ժամանակ արտաքին շուկաներում գտնել նոր ուղիներ։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը