Բիզնես
11 հունիսի 2026 • 17:28
Կառավարությունն աջակցում է հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին
Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած մինչև 22 գլուխը ներառյալ կովերի համար (առավելագույնը 20 գլուխ) ՝ մեկ կովի հաշվով 15000 դրամի չափով։
Կառավարությունն աջակցում է հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:
Ծրագրի շահառու կարող են լինել 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող այն տնտեսավարողները, որոնց կենդանիները հաշվառված են «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային համակարգում և մասնակցել են պետական պատվաստման ու ախտորոշիչ միջոցառումներին։
Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած մինչև 22 գլուխը ներառյալ կովերի համար (առավելագույնը 20 գլուխ) ՝ մեկ կովի հաշվով 15000 դրամի չափով։
Սուբսիդավորում ստանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում ներկայացնել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ նշելով բնակության վայրն ու հասցեն, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների համարները։
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
․ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ կենդանիների՝ պատվաստման ծրագրում ընդգրկված լինելու վերաբերյալ։
Ծրագրին մասնակցելու համար արդեն իսկ ընդունվել է 690 դիմում-հայտ՝ շուրջ 4373 գլուխ կենդանու համար։
Դիմում-հայտերի ընդունման գործընթացը շարուն
Կարդացեք նաև
Բիզնես28 հուլիսի 2026
Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով
Հայաստան–Միցյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կմիավորի ավելի քան 800 մասնակցի, այդ թվում՝ 100-ից ավելի պատվիրակ Միացյալ Թագավորությունից։
Բիզնես27 հուլիսի 2026
«Ռոսսելխոզնադզոր»-ը Բելառուսի միջոցով ՌԴ 39 000 թարմ կտրված հայկական վարդեր ներմուծելու փորձ է կանխել
Ծաղիկների ներմուծման սահմանափակումները ուժի մեջ են մտնում այս տարվա մայիսի 22-ից
Բիզնես21 հուլիսի 2026
ՀԷՑ-ն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին