Կասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։
.jpg)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնում են ՍԱՏՄ-ից։
Ստուգման արդյունքում արձանագրված խախտումներ.
արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով,
առաստաղներն ապահով չեն եղել, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը և մասնիկների թափվելու վտանգին,
բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
Դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, եղել են վնասված և կոռոզիայի ենթարկված։
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթներն ու դարակաշարերը չեն համապատասխանել հիգիենայի պահանջներին և չեն պահվել բարվոք վիճակում։
Հետագա քայլեր. Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։
Կարդացեք նաև
Հասարակություն30 հուլիսի 2026
Մի ՀԴՄ կտրոնի պատմություն. ապօրինի սխեմա՝ Սյունիքի մարզի բենզալցակայաններից մեկում
Աշխատակցի տրամադրած քարտեհամարին փոխանցումն անելուց հետո սպառողին, որպես գործարքի հաստատում, տրամադրվել է ՀԴՄ կտրոն։
Հասարակություն30 հուլիսի 2026
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 23 միլիոն 937 հազար դրամ կհատկացվի
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին կարող են մասնակցել 18 տարին լրացած և բարձր տարիքի բոլոր ցանկացողները
Հասարակություն30 հուլիսի 2026
Հայտնաբերվել է 14-ամյա Վահե Ապիկյանը
Գառնիի քարերի սիմֆոնիայի տարածքում հայտնաբերվել է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում: Այսօր առավոտյան Վահե Ապիկյանը անհետացել էր` գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր: