Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
Տեսչական մարմնի իրականացրած ստուգումների ընթացքում պարզվել է, որ տեղում արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերի և հիգիենայի պահանջների խախտմամբ։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) որոշմամբ՝ կասեցվել է Երևանի Իսակովի 27/3 հասցեում գործող «Իսակով բարբիքյու» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության մի մասը։ Օբյեկտը պատկանում է անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանին:
Տեսչական մարմնի իրականացրած ստուգումների ընթացքում պարզվել է, որ տեղում արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերի և հիգիենայի պահանջների խախտմամբ։
Լաբորատոր փորձարկման արդյունքների համաձայն՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել սահմանված նորմերին։ Մասնավորապես, դրանցում հայտնաբերվել են անվտանգության ցուցանիշների շեղումներ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի բակտերիաներ) և «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ) ցուցանիշներով։ Դրանք խախտել են Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի պահանջները:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված երեք արտադրատեսակների պատրաստումն ու իրացումը կասեցվել է, մինչև տնտեսվարողի կողմից հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: