Կասեցվել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառում է իրականացրել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող՝ «Էմտա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասում։
Ինչպես տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ սննդամթերքի հետ շփվող գույքը չի գտնվել նորոգ վիճակում․ դրա մակերեսը եղել է անհարթ, ինչի հետևանքով հնարավոր չի եղել այն պատշաճ կերպով մաքրել և ախտահանել։
Բացի այդ, սարքավորումները, գործիքներն ու պարագաները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում, իսկ աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։
Հայտնաբերված խախտումների հիմքով արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Կարդացեք նաև
Հասարակություն31 օգոստոսի 2026
Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված բջջային հեռախոսը։
Հասարակություն31 օգոստոսի 2026
Սարավան-«Զանգեր» հատվածում ավտոմեքենա է այրվել․ ՆԳՆ ՓԾ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓՐԿ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հասարակություն31 օգոստոսի 2026
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։