Հասարակություն
10 օգոստոսի 2026 • 07:16
Կասեցվել է Վանաձորում գործող լիմոնադի արտադրությունը
Խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Գարիկ Մելիքբեկյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Աչաջուր, ապրանքանիշը՝ «Աչաջուր») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, արտաքին մակերեսները տեղ-տեղ եղել են վնասված, առկա են եղել բորբոսներ,
սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով,
արտադրական շինություններում եղել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,
սահմանված չի եղել միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումների պարբերականություն,
սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Կարդացեք նաև
Հասարակություն10 օգոստոսի 2026
Ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հասարակություն10 օգոստոսի 2026
11 տարի անց հայտնաբերվել է 10.9 մլն եվրո հափշտшկած և փողերի լվացում կատարած հանցավnր խմբի անդամներից մեկը
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
Հասարակություն10 օգոստոսի 2026
Ջրափրկարարներն ափից մոտ 1,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացուն և անվնաս դուրս բերել ափ
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ։