Կայա Կալասը ողջունել է ԱՄՆ–Իրան հրադադարի համաձայնությունը՝ ընդգծելով միջնորդության կարևորությունը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը՝ այն անվանելով «մեկ քայլ հետ» անդունդի եզրից։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը՝ այն անվանելով «մեկ քայլ հետ» անդունդի եզրից, իր X-ի էջում գրել է Կալասը։
"Սա ստեղծում է անհրաժեշտ հնարավորություն՝ նվազեցնելու սպառնալիքները, դադարեցնելու հրթիռային հարվածները, վերսկսելու նավարկությունը և դիվանագիտական բանակցությունների համար ստեղծելու միջավայր՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու նպատակով։ Հորմուզի նեղուցը պետք է կրկին բաց լինի անցման համար։",– ասվում է նրա հաղորդարությունում։
Կալասը հայտնել է նաև, որ վերջինս զրույց է ունեցել Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարի հետ և շնորհակալություն հայտնել նրան նախնական համաձայնությունն ապահովելու համար։
«Միջնորդության դուռը պետք է բաց մնա, քանի որ պատերազմի հիմքում ընկած պատճառները մնում են չլուծված», – նշել է Կալասն իր հաղորդագրությունում։
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել միջնորդական ջանքերին և կապի մեջ է տարածաշրջանի գործընկերների հետ տեղեկացրել, որ այս թեման այսօր կքննարկի Սաուդյան Արաբիայում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։