Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը
Վերջերս ի հայտ են եկել որոշ խնդրահարույց կետեր, և ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք դրանք․Փաշինյան

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Սա մեր առաջին հանդիպումն է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Հուսով ենք, որ նոր ձևավորվող կառավարությունը կապահովի հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը։ Շատ կարևորում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակեն ռուսական ներդրումների գործունեության համար ապահովել հարմարավետ միջավայր, հանդիպման ժամանակ ասել է Միշուստինը։
Միշուստինը վստահություն է հայտնել, որ այսօրվա ցուցահանդեսի արդյունքում հայ և ռուս գործարար համայնքները կգտնեն համատեղ համագործակցության հնարավորություններ։
Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կազմակերպված ցուցահանդեսի ու նաև դրան մասնակցելու հրավեր ստանալու առիթով և նշել , որ սա լավ հնարավորություն է որոշ հարցեր քննարկելու համար։
Վերջերս ի հայտ են եկել որոշ խնդրահարույց կետեր, և ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք դրանք,- ասել է Փաշինյանը։
«Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո մենք հանձնառու ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք ԵԱՏՄ-ին մեր մասնակցությամբ և ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված մեխանիզմների նախատեսվածի համաձայն գործելու ապահովմամբ։ Ես կարծում եմ, որ սա ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից է բխում»,–հավելել է վարչապետը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը