Կայծակը հարվածել է Փարիզի Էյֆելյան աշտարակին
Փոթորկի ժամանակ Էյֆելյան աշտարակի գագաթին քամու պոռթկումները հասել են 104.8 կմ/ժ արագության։

Ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Էյֆելյան աշտարակին սրաձողին ամպրոպի ժամանակ, Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ հաղորդում է BFMTV-ն։
«Անհավանական պայծառ մի կայծ հարվածել է Փարիզի Էյֆելյան աշտարակին», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ փոթորկի ժամանակ Էյֆելյան աշտարակի գագաթին քամու պոռթկումները հասել են 104.8 կմ/ժ արագության։
Փոթորիկն այնքան ուժեղ է եղել , որ Փարիզի արվարձաններում գտնվող «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում տեղի ունեցող Top 14 ռեգբիի մրցաշարի եզրափակիչ խաղը ընդհատվել է։
Ֆրանսիական Meteo Nord Parisien մեդիա նախագծի տվյալներով՝ Ֆրանսիայի որոշ հատվածներում հանգստյան օրերին տեղացել է 2-3 սանտիմետր տրամագծով կարկուտ, հաղորդում է BFMTV-ն։ Ֆրանսիայում զանգվածային ամպրոպները հաջորդել են երկարատև շոգի ալիքին, որը ազդել է ոչ միայն երկրի, այլև մի շարք այլ եվրոպական երկրների վրա։ Ավելի վաղ երկրի օդերևութաբանական ծառայությունը շոգի ալիքի պատճառով 96 դեպարտամենտներից 72-ում հայտարարել էր եղանակային ամենաբարձր տագնապի մակարդակ։ Սա նոր ռեկորդ է սահմանել։ Ջերմաստիճանը մոտեցել է 40 աստիճան Ցելսիուսի, իսկ որոշ վայրերում նույնիսկ գերազանցել է այն։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: