ԿԸՀ-ն կոչ է արել զերծ մնալ ընտրողների թվի վերաբերյալ շահարկումներից
Հանձնաժողովը պարզաբանել է, որ նախընտրական շրջանում հրապարակվում է միայն քաղաքացիական ընտրողների ընդհանուր թիվը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում քվեարկությունից մեկ օր առաջ հրապարակվում է միայն ընտրողների ռեգիստրում ընդգրկված քաղաքացիական ընտրողների ընդհանուր թիվը։
ԿԸՀ-ի պարզաբանմամբ՝ առանձին ցուցակներով հաշվառվում են նաև քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալվածների պահման վայրերում և զորամասերում գտնվող ընտրողները, ինչպես նաև քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկված անձինք։ Այս տվյալները ներառվում են ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրություններում։
Հանձնաժողովը նաև հիշեցրել է, որ զորամասերում հաշվառված ընտրողների թվի հրապարակումն օրենքով արգելված է և կոչ արել զերծ մնալ անհիմն շահարկումներից։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։