Խաղաղության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավվել է իր դիրքերը
Այս ցուցանիշով Հայաստանն առաջատարն է Հարավային Կովկասում

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2026թ. Խաղաղության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 163 երկրների շարքում 1.825 միավորով 51-րդ հորիզոնականում է։ Նախորդ տարվա համեմատ մեր երկիրը բարելավվել է իր դիրքերը։Այս մասին տեղեկանում ենք Արմենպրեսս-ից։
Հարկ է նշել, որ այս ցուցանիշով Հայաստանն առաջատարն է Հարավային Կովկասում, իսկ Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 15 երկրներից 6-րդն է՝ Բուլղարիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռումինիայից և Տաջիկստանից հետո։ Հայաստանում խաղաղության վիճակը գնահատվել է «բարձր» (2025թ․-ից սկսած):
Հարևան երկրներից Վրաստանը և Ադրբեջանը զբաղեցրել են համապատասխանաբար 110-րդ և 94-րդ տեղերը:
Ըստ զեկույցի՝ Հայաստանի դիրքերի բարելավումն արտացոլում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նշվում է, որ երկու երկրները 2025թ․ օգոստոսին ԱՄՆ-ում ստորագրել են խաղաղության համաձայնագիր, իսկ հետագա քայլերը ներառում են սահմանազատում, վառելիքի մատակարարումներ և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային ուղու կառուցում:
Գնողունակության համարժեքության տեսանկյունից ռազմական ծախսերը ՀՆԱ-ում, ըստ զեկույցի, 2025թ․ կազմել են 6․06%։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։