Խոշոր ավտովթար Երևանում` վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել.
Մայիսի 11-ին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Hyundai» և «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ «Hyundai»-ը դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել կանաչ գազոնում։ Ըստ նախնական տվյալների՝ «Hyundai»-ի 18-ամյա վարորդը վարորդական իրավունք չի ունեցել։

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ 18-ամյա Վահե Ռ.-ի վարած «Hyundai» մանիշի և 61-ամյա Միքայել Բ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Բախման հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Hyundai»-ն էլ բախվել է ծառերին և հայտնվել կանաչ գազոնում։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
Մինչև պարեկների ժամանումը որոշ վարորդների կողմից ստեղծվել էր արհեստական խցանում՝ ավտոմեքենաները կայանելու համար, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց տարածքում երթևեկությունը վերականգնվել է։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Շամշյանի տեղեկություններով «Hyundai»-ի վարորդն Վահե Ռ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: