Խոշոր չափերի մեթամֆետամին Խաղաղ Դոնի փողոցում․ ոստիկանները կանխել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը
Դեպքի առթիվ 39 և 36-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, բացահայտել են թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և իրացման հերթական դեպքը։
Ըստ ՆԳՆ տարածած հաղորդագրության՝ ոստիկանությունը տվյալներ էր ստացել, որ Երևանի 39 և 36-ամյա բնակիչները զբաղվում են տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։
Օպերատիվ տվյալներն իրացվել են մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ։ Օգոստոսի 2-ին, ժամը 15:00-ին, երբ հիշյալ տղամարդիկ այցելել են Խաղաղ Դոնի փողոցի բնակիչներից մեկի տուն, քրեական ոստիկանները ձերբակալել են նրանց և տան 33-ամյա տիրոջը։
Ձերբակալման պահին 36-ամյա տղամարդը փորձել է ազատվել ապացույցից և ձեռքի փաթեթը նետել է տան տանիքին։ Տարածքն անմիջապես վերցվել է հսկողության, ხოლო ձերբակալվածները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել է դեպքի վայրի զննություն:Խաղաղ Դոնի փողոցի տան կտուրից հայտնաբերվել է նետված փաթեթը, որում առկա է եղել 318 գրամ մեթամֆետամինին նմանվող զանգված։
Դեպքի առթիվ 39 և 36-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։