Խոշոր հրդեհ՝ Երևանում գործող ռեստորաններից մեկում
Հրդեհի պատճառները պարզվում են։

Երեկ՝ հունիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում հայտնի «Ամառ» ռեստորանային համալիրում։ Ժամը 21:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ձորափի փողոցում Հրազդան կիրճում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում։
Շամշյանի տեղեկություններով մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, ռեստորանի պահեստային հատվածում առաջացած խոշոր հրդեհի դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Այրվել է ռեստորանի պահեստային հատվածից մոտ 170 քմ մակերեսով տարածք՝ կենցաղային իրերով։Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացիների, դեպքի վայրում հավաքվածները նշում էին՝ մոտ 6 քաղաքացու, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։Պարեկներն ու ոստիկանության գվարդիայի ծառայողները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ռեստորանի աշխատակիցները կրակի ճիրաններից կարողացել են փրկել կատվին և նրա 3 ձագուկներին։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: