Կիևի հայտնի «Սոֆիա» տաճարը այժմ հասանելի է հայերեն լեզվով
Կիևի Սուրբ Սոֆիա տաճարը այժմ հասանելի է նաև հայերեն աուդիո ուղեցույցով։ Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս այցելուներին հայերենով ծանոթանալ տաճարի պատմությանը, որմնանկարներին և մշակութային ժառանգությանը՝ թե՛ առցանց, թե՛ տեղում QR կոդերի միջոցով։

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գտնվող «Սուրբ Սոֆիա» տաճարն այսուհետ հասանելի է հայերեն լեզվով։ Սա պարզապես նոր զբոսաշրջային երթուղի չէ, այլ՝ ուկրաինական և հայկական մշակույթների դարավոր կապերի վերաիմաստավորում, հայտնում է AnalitikaUA-ն նշելով, որ Ուկրաինայի խոշորագույն թանգարանային համալիրներից մեկը՝ «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցը, գործարկել է պաշտոնական հայերեն աուդիո էքսկուրսիա։
Այս նախաձեռնությունն ունի խորը պատմական և խորհրդանշական արմատներ։ Տաճարի պատմությանը, հին որմնանկարներին և խճանկարներին հայերեն կարելի է ծանոթանալ երկու եղանակով․
- Օնլայն՝ աշխարհի ցանկացած կետից, պաշտոնական կայքի միջոցով emuseum.ua
- Տեղում՝ այցելելով տաճար և սմարթֆոնով սկանավորելով տարածքում տեղադրված QR կոդերը
Սա հնարավորություն է տալիս ինչպես Ուկրաինայում գտնվող հայ համայնքին, այնպես էլ աշխարհի հայերին մայրենի լեզվով բացահայտելու Արևելյան Եվրոպայի կարևորագույն սրբավայրերից մեկի պատմությունը։
Տաճարի պատերին մինչ այսօր պահպանվել են նաև հին հայերեն գրաֆիտի-արձանագրություններ։
Պատմական աղբյուրների համաձայն՝ Բյուզանդիայի կայսրական ընտանիքից սերող և հայկական ծագման հետ կապվող Աննա Բյուզադանցին կարևոր դեր է ունեցել Կիևյան Ռուսիայի քրիստոնեացման և մշակութային զարգացման գործում։ Նա, լինելով մեծ իշխան Վլադիմիր Մեծի կինը, Կիև է բերել բյուզանդական և հայկական ճարտարապետական ու արվեստային ավանդույթներ։
Հետազոտողների կարծիքով՝ Սուրբ Սոֆիայի տաճարի որմնանկարներում պատկերված են նրա ընտանիքի անդամները, իսկ պահպանված հայկական արձանագրություններն ու զարդանախշերը վկայում են այդ ժամանակաշրջանում հայկական մշակութային ներկայության մասին։
Այս կապի ժամանակակից խորհրդանիշներից է նաև հայկական խաչքարը, որը 2018 թվականին նվիրաբերվել է Ուկրաինայի հայերի միության կողմից և օծվել տաճարում՝ խորհրդանշելով երկու ժողովուրդների հոգևոր կապը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։