Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն
Ծրագրի շրջանակում իրականացվում են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ինչպես նաև ջրամեկուսացման աշխատանքներ։

Հրազդանի մեծ կամ առավել հայտնի Կիևյան կամրջի հիմնանորոգումը շարունակվում է։
Ծրագրի շրջանակում իրականացվում են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ինչպես նաև ջրամեկուսացման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Բացի այդ, թարմացվելու են կամրջի բազրիքները, վերականգնվելու են նաև թռիչքային կառուցվածքներն ու հենարանները։ Արտաքին լուսավորության հաղորդալարերն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։
Աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։ Կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն, իսկ վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: