Կկանոնակարգվի կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն կսահմանվի. նախագիծ
Նախաձեռնության նպատակն է կանոնակարգել կեղծ ու ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը և սահմանել պատշաճ վերահսկողություն:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Վանիկ Օհանյանի և Լուսինե Բադալյանի ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթը, որով փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «Դեղերի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Նախաձեռնության նպատակն է կանոնակարգել կեղծ ու ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը և սահմանել պատշաճ վերահսկողություն:
Համազեկուցող Վանիկ Օհանյանի պարզաբանմամբ՝ ներկայումս վերահսկողական պատշաճ գործիքակազմի բացակայությունը թույլ չի տալիս տեսչական մարմնին լիարժեք պատկերացում կազմել դեղերի ոչնչացման իրական ընթացքի վերաբերյալ։
Պատգամավորը հայտնեց, որ փաստաթղթային ձևակերպումից հետո նախկինում եղել են ռիսկեր ու կոնկրետ նախադեպեր, երբ ոչնչացման ենթակա դեղերը կրկին հայտնվել են շուկայում և իրացվել: Նոր նախագծի հիմնական նպատակն է բացառել նմանատիպ դեպքերը:
Նախագծերի փաթեթը նախապես անցել է լայն քննարկումների փուլ Առողջապահության նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործընկերների հետ:
«Ունենք նրանց դրական կարծիքները: Մեզ ներկայացվել է նաև կառավարության հավաքական կարծիքը նոր առաջարկությունների տեսքով, որոնք բոլորն ընդունելի են եղել մեզ համար»,- նշեց Վանիկ Օհանյանը՝ հավելելով, որ համապատասխան լրամշակումներն արդեն արտացոլվել են առաջարկությունների ամփոփաթերթիկում:
Պատգամավորը կոչ արեց գործընկերներին կողմ քվեարկել նախագծին առաջին ընթերցմամբ՝ ընդգծելով, որ հեղինակները պատրաստ են քննարկել բոլոր նոր առաջարկները մինչև երկրորդ ընթերցում:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: