Կոբախիձե․ «Դիվանագիտությունը մեր ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանության հիմնական գործիքն է»
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումում նշել է, որ դիվանագիտությունը առանցքային դեր ունի երկրի ինքնիշխանության պահպանման գործում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում մասնակցել է պանելային քննարկման՝ անդրադառնալով ինչպես Վրաստանի արտաքին քաղաքականությանը, այնպես էլ Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակին, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Կոբախիձեի խոսքով՝ դիվանագիտությունը Վրաստանի համար եղել և շարունակում է մնալ ինքնիշխանության, անկախության և ազգային շահերի պաշտպանության հիմնական գործիքը։
«Մեր տարածաշրջանն ունեցել է բազմաթիվ խնդիրներ և կոնկրետ հակամարտություններ, բայց հիմա Հարավային Կովկասի երկրներն ավելի շատ կենտրոնացած են դիվանագիտական լուծումների, պրագմատիկ մոտեցումների և կապերի ամրապնդման վրա։ Սա շատ մեծ օգնություն է ոչ միայն տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու, այլև մեր ժողովուրդների բարեկեցությունը ամրապնդելու համար»,– նշել է նա։
Վրաստանի վարչապետի գնահատմամբ՝ տարածաշրջանում ձևավորվող համագործակցային մոտեցումները կարող են օրինակ ծառայել նաև այլ երկրների համար։
«Սա շատ լավ օրինակ է, կարծում եմ՝ աշխարհի բոլոր երկրները պետք է հետևեն այս ճանապարհին։ Մենք պետք է կամուրջներ կառուցենք, այլ ոչ թե այրենք դրանք։ Սա պետք է լինի ընդհանուր մոտեցում։ Այս դեպքում դիվանագիտության դերը շատ ավելի ուժեղ կդառնա»,– ընդգծել է Կոբախիձեն։
Կոբախիձեի հայտարարությունները հնչել են այն համատեքստում, երբ Հարավային Կովկասի երկրները շարունակում են քննարկել տարածաշրջանային կայունության, հաղորդակցությունների բացման և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։