Կոբախիձե․ Վրաստանը ստացել է ավելի քան 2 մլրդ խմ ադրբեջանական գազի մատակարարման երաշխիք՝ օպտիմալ գնով
Երկրի կառավարությունը հաջողությամբ ավարտել է կարևոր բանակցությունները Ադրբեջանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ երկրի կառավարությունը հաջողությամբ ավարտել է կարևոր բանակցությունները Ադրբեջանի հետ, որոնց արդյունքում Վրաստանը ստացել է ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման երաշխիք՝ օպտիմալ և ընդունելի գնով, գրում է Business Media-ն։ Այս մասին Կոբախիձեն հայտարարել է խորհրդարանում իր ամենամյա հաշվետու ելույթի ընթացքում։
Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում գազաֆիկացման ծրագրի շրջանակում գազամատակարարման ցանցին միացվել է ավելի քան 60 բնակավայր, ինչի շնորհիվ բնական գազ է հասանելի դարձել շուրջ 10 000 տնային տնտեսության։
«Գազաֆիկացման գործընթացը շարունակվել է։ Հաշվետու ժամանակահատվածում գազամատակարարման ցանցին միացվել է ավելի քան 60 բնակավայր, ինչը ներառում է մոտ 10 000 բաժանորդ, այսինքն՝ 10 000 տնային տնտեսություն։ Մենք մեր բարեկամ երկրրի՝ Ադրբեջանի հետ անցկացրել ենք շատ կարևոր բանակցություններ գազի մատակարարման հարցով, ինչը սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի համար։ Տնտեսության նախարարությունը հաջողությամբ ավարտեց այդ բանակցությունները։ Մենք ապահովել ենք ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման երաշխիք՝ օպտիմալ և ընդունելի գնով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տնտեսության նախարարությանը և մեր ադրբեջանցի գործընկերներին արդյունավետ բանակցությունների և ձեռք բերված արդյունքի համար։ Սա չափազանց կարևոր է երկրի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից»,-ասել է Կոբախիձեն։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա27 օգոստոսի 2026
Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ
Սկզբնական փուլում արտահանման ծավալները կլինեն շաբաթական մինչև 40 տոննա ։
Էկոնոմիկա26 օգոստոսի 2026
Քննարկվել են ՀՀ-Նիդեռլանդներ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու հեռանկարները
Էկոնոմիկա25 օգոստոսի 2026
Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։