Կրակոցներ և վիրավոր՝ Աբովյանում. նախաձեռնվել է քրեական վարույթ
Աբովյանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով․ մեկ անձ գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է քննություն։

Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ անձ վիրավորվել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Երիտասարդական 14 շենքի բակում։ Վիրավորը գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բուժհաստատություններից մեկը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և քննչական մարմինների օպերատիվ խմբերը։ Մոտակայքում գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, պատկանում է տուժածին։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում միջոցառումներ՝ ենթադրյալ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
Հանցավոր դրսևորումների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում հետևողականորեն շարունակում է հատուկ միջոցառումները։
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։