Կրեմլը չի բացահայտի, թե որ երկրներից կարող է Ռուսաստանը վառելիք ներմուծել
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ այս հարցի շուրջ շփումները շարունակվում են։

Մոսկվան բանակցություններ է վարում այլ երկրների հետ վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ՝ Ռուսաստանի վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ Պեսկովն ասել է, որ Կրեմլը չի բացահայտի տեղեկատվություն այն մասին, թե որ երկրների հետ է այդ հարցի շուրջ բանակցություններ անցկացնում։
«Հասկանալի պատճառներով մենք սա չենք քննարկի», - ասել է նա, երբ հարցրել են, թե որ երկրներից կարող է վառելիքի ներմուծում լինել։
«Շփումները շարունակվում են», - հավելել է Պեսկովը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա27 օգոստոսի 2026
Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ
Սկզբնական փուլում արտահանման ծավալները կլինեն շաբաթական մինչև 40 տոննա ։
Էկոնոմիկա26 օգոստոսի 2026
Քննարկվել են ՀՀ-Նիդեռլանդներ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու հեռանկարները
Էկոնոմիկա25 օգոստոսի 2026
Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։