Կսուբսիդավորվի պարարտանյութերի ձեքբերումը
Պատճառը՝պարարտանյութերի համաշխարհային շուկայում արձանագրված գնաճն է:

Կառավարությունը կսուբսիդավորի գյուղացիների կողմից ձեռք բերվող պարարտանյութերի գինը՝ մինչև 3000 դրամ յուրաքանչյուր պարկի համար։ Արմենպրես-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունը պայմանավորված է պարարտանյութերի համաշխարհային շուկայում արձանագրված գնաճով, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել աջակցել ֆերմերային տնտեսություններին:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ասում է, որ պարարտանյութերի համաշխարհային գները զգալի աճ են արձանագրել, ինչի հետևանքով էլառաջացել է անհրաժեշտություն աջակցել ֆերմերներին պարարտանյութերի ձեռքբերման գնի սուբսիդավորման միջոցով: Սուբսիդավորումը կտարածվի ինչպես ներմուծվող, այնպես էլ Հայաստանում արտադրվող պարարտանյութերի վրա:
Նախարարաը սուբսիդավորման գործընթացը բացատրեց հետևյալ կերպ.«Եթե, օրինակ, 50 կգ-անոց պարարտանյութի գինը կազմում է 10 500 դրամ, ապա կառավարությունը կսուբսիդավորի 2500 դրամ։ Եթե գինը հասնում է 11 500 դրամի, ապա տարբերությունը գերազանցում է 3000 դրամը, և սուբսիդիան կկազմի առավելագույնը՝ 3000 դրամ»,- ասաց նա։
Պապոյանի խոսքով՝ ծրագրով սահմանվում է նաև մեկ շահառուի համար սուբսիդավորման առավելագույն ծավալը՝ մինչև 30 հեկտար մշակվող հողատարածքի համար։
«Եթե տնտեսությունն ունի, օրինակ, 40 հեկտար հողատարածք, աջակցությունը կտրամադրվի միայն 30 հեկտարի չափով, իսկ մնացած հատվածի համար սուբսիդավորում չի նախատեսվում»,- նշեց նա։
Ծրագրի հաստատումից հետո մատակարարները կամ արտադրողները դիմելու են Էկոնոմիկայի նախարարություն՝ համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում ընդգրկվելու համար ծրագրի շրջանակում։
Կառավարությունը միաձայն հավանություն տվեց որոշման նախագծին։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա27 օգոստոսի 2026
Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ
Սկզբնական փուլում արտահանման ծավալները կլինեն շաբաթական մինչև 40 տոննա ։
Էկոնոմիկա26 օգոստոսի 2026
Քննարկվել են ՀՀ-Նիդեռլանդներ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու հեռանկարները
Էկոնոմիկա25 օգոստոսի 2026
Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։