Լաչինում «վերաբնակեցման» իրական պատկերը․ քաղաքը դատարկվում է, շինարարությունը՝ կանգ առել
Թուրք յութուբերը այցելել է Լաչին և տեղում ծանոթացել բնակիչների բարձրացրած խնդիրներին։

Թուրք յութուբեր Ֆաթիհ Կոպարանը այցելել է 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներ, այդ թվում՝ Լաչին քաղաք։ Այցի ընթացքում քաղաքում բնակիչներից մեկը նշել է, որ վերաբնակեցման ծրագրով Լաչին տեղափոխված մի շարք մարդիկ հետագայում հեռացել են քաղաքից։ Նրա խոսքով՝ Լաչինում շինարարական գործընթացները կանգ են առել, իսկ աշխատատեղեր չկան։ Ներկայում քաղաքում հիմնականում բնակվում են տարեցներ։
Ստացվում է, որ Իլհամ Ալիևի ռեժիմը մարդկանց ուղղակի տեղափոխում է «ազատագրված» տարածքներ՝ միայն «հաղթական» տեսանյութերի և քարոզչական նպատակներով օգտագործելու համար, սակայն տեղափոխվածների համար չի ապահովում կյանքի նվազագույն պայմանները։
Արդեն բազմիցս անդրադարձել ենք այս թեմային՝ նշելով, թե ինչպես «բռնի տեղափոխվածները» սոցցանցերում պարբերաբար բողոքում են Ալիևի ռեժիմի կողմից տրամադրված «բնակարաններից», որոնք առաջին իսկ անբարենպաստ եղանակային պայմաններից հետո հայտնվում են ծանր վիճակում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։