Լեհաստանում գնդակահարվել է ռուսաստանցի նկարիչը, ով ծաղրանկարներ էր հրապարակում Կադիրովի և Պուտինի մասին
Լեհաստանի Բյալա Պոդլյասկա քաղաքում գնդակահարվել է ռուսաստանցի նկարիչ Ռոբերտ Կուզովկովը, ով հայտնի էր «Սեմյոն Սկրեպեցկի» կեղծանունով և քաղաքական գործիչների մասին ծաղրանկարներով։

Ռուսաստանցի նկարիչը, ով ծաղրանկարներ էր նկարում Ռամզան Կադիրովի և Վլադիմիր Պուտինի վերաբերյալ, գնդակահարվել է անհայտ անձանց կողմից Լեհաստանի Բյալա Պոդլյասկա քաղաքում, այս մասին հայտնում է kavkaz-uzel լրատվականը։
Սպանվածը ծնունդով Բաշկորտոստանցի 44-ամյա Ռոբերտ Կուզովկովն է, ով հայտնի էր «Սեմյոն Սկրեպեցկի» կեղծանունով։
Նա տեղափոխվել էր Լեհաստան 2021 թվականին՝ հայտարարելով հայրենիքում քաղաքական հետապնդման ռիսկի մասին, և հետագայում ստացել փախստականի կարգավիճակ։
Ռոբերտ Կուզովկովը գնդակահարվել է հունիսի 15-ի առավոտյան՝ ավտոկայանատեղիում, իսկ կրակողը փախել է դեպքի վայրից։
Լեհաստանի իրավապահները հրապարակել են զոհի տվյալները՝ նրան ներկայացնելով որպես նկարիչ և Վլադիմիր Պուտինի հայտնի քննադատ։
Նախնական տվյալներով՝ սպանությանը ներգրավված է եղել առնվազն երկու մարդ։ Նրանցից մեկը՝ Բելառուսի քաղաքացի, հետագայում ձերբակալվել է Բյալա Պոդլյասկայում՝ այդ երկրի հյուպատոսության մոտակայքում։ Քննության տվյալներով՝ նա տաքսու վարորդ էր և հասցրել էր կրակողին դեպքի վայր։
Սեմյոն Սկրեպեցկին ակտիվորեն ծաղրանկարներ էր ստեղծում քաղաքական գործիչների մասին, այդ թվում՝ Ռամզան Կադիրովի, նրա որդի Ադամի և «Ախմատ» ստորաբաժանման հրամանատար Ապտի Ալաուդինովի մասին։
Հունիսի 14-ին նա իր Telegram ալիքում մեկնաբանել էր Ադամ Կադիրովին կրկին «Չեչնիայի հերոս» կոչում շնորհելը՝ հրապարակելով իր նկարներից մեկը, որտեղ Կադիրովը և նրա որդին պատկերված էին ծաղրական կերպարներով։
Մեկ ամիս առաջ՝ մայիսի 15-ին, Սկրեպեցկին գրել էր, որ Instagram-ը արգելափակել է իր հաշիվը՝ Կադիրովին նվիրված տեսանյութեր հրապարակելուց հետո։ Նա նաև YouTube-ում և Telegram-ում հրապարակել էր տեսանյութեր՝ Կադիրովին ուղղված ծաղրական «ներողություններով», որտեղ ցուցադրաբար սրում էր մատիտը Կադիրովի կերամիկական արձանիկի վրա՝ ներկայացնելով սադրիչ բովանդակություն։
Սկրեպեցկու թելեգրամյան ալիքի վերջին գրառումը, որը հրապարակվել էր հունիսի 15-ի առավոտյան, վերաբերում էր իրեն ուղղված սպառնալիքներին։ Առաջին սքրինշոթում ներկայացված էր սպառնալիք՝ իբր Կադիրովի և Պուտինի անունից։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։