Լոգիստիկ ընկերությունները հայտնել են Հայաստանից Ռուսաստան ճանապարհային բեռնափոխադրումների պահանջարկի անկման մասին
Մասնագետները մատնանշում են ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետով դեպի Հայաստան տանող միակ ցամաքային ճանապարհի խնդիրները։

Լոգիստիկ ընկերությունները հայտնել են Հայաստանից Ռուսաստան ճանապարհային բեռնափոխադրումների պահանջարկի անկման մասին։
«Ведомости»ի- փոխանցմամբ 2026 թվականի հունվարից մինչև մայիս ամիսները Հայաստանից Ռուսաստան ճանապարհային բեռնափոխադրումների ընդհանուր պահանջարկը տարեկան կտրվածքով նվազել է 15%-ով, իսկ հակառակ ուղղությամբ՝ 5%-ով։
Այս մասին հայտնել է PEK-ի զարգացման ղեկավարը Հայաստանում և Բելառուսում՝ հղում անելով ընկերության հայկական մասնաճյուղի տվյալներին։ Արտահանողների և ներմուծողների ասոցիացիայի փոխնախագահ Իրինա Զասեդատելը հաստատել է, որ Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների պահանջարկը, հիմնվելով հարցումների քանակի վրա, առնվազն 2026 թվականի առաջին եռամսյակի համար նվազել է 15%-ով։
Մասնագետները մատնանշում են ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետով դեպի Հայաստան տանող միակ ցամաքային ճանապարհի խնդիրները։ Նրանց պնդմամբ հաճախորդներն ավելի ու ավելի քիչ են ընտրում այս երթուղին՝ Վերին Լարսում հաճախակի կուտակումների և ստուգումների թվի աճի պատճառով:
Կարդացեք նաև
Տարածաշրջան29 հուլիսի 2026
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել․Դավիթ Խուդաթյան
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել»,- ասել է նախարար Խուդաթյանը։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Արցախում ականապատ տարածքներում հրդեհներ են բռնկվել
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
«Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար»։