Լոլիկի իրացման խնդրի պատճառով ակնալիճցիները փակել են Արմավիր-Երևան պետական նշանակության ավտոճանապարհը
Ճանապարհը փակած գյուղացիները պահանջել են Արմավիրի մարզպետի հետ հանդիպում՝ լոլիկի իրացման հարցը տեղում քննարկելու և ելքեր գտնելու համար։

Ակնալիճցիները փակել են Արմավիր-Երևան պետական նշանակության ավտոճանապարհը։ Պատճառը՝ լոլիկի իրացման խնդիրն է։ Ակնալիճցիները դժգոհ են, որ բերքը դաշտերում և ջերմատներում գերհասունացել է, իսկ իրենք կանգնած են բերքը իրացնելու խնդրի առաջ։
Արտահանման սահմանափակումների պատճառով բերքի ահռելի քանակությունը ներքին շուկայում սպառելն անհնար է, իսկ ինչպես նշում են ակնալիճցիները, վերամշակող կազմակերպությունները հրաժարվում են պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ։
Գյուղացիները նշում են, որ մեկ հեկտար բանջարաբոստանային կուլտուրաների մշակության համար ծախսվել է միջինը 1-1,5 միլիոն դրամ՝ այն դեպքում, երբ ընտանիքով են մշակությունն իրականացրել, իսկ եթե վարձու աշխատողներ են ներգրավվել, ապա ծախսերը մեծացել են։
Ճանապարհը փակած գյուղացիները պահանջել են Արմավիրի մարզպետի հետ հանդիպում՝ լոլիկի իրացման հարցը տեղում քննարկելու և ելքեր գտնելու համար։
Արդյունքում ճանապարհը բացել են և համայնքի ղեկավարի հետ քննարկումը շարունակել Ակնալիճի վարչական պատասխանատուի նստավայրում։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։