Մաշտոցի պողոտայում մեքենան բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին
Վթարի մասնակից վարորդներից մեկը եղել է ոչ սթափ։

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Արամի փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Խրին Արմանի վարած «Audi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Արշակ Գասպարյանի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկություններ, տուժածներ չկան, բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Audi»-ի վարորդը եղել է ոչ սթափ, տևական ժամանակ փորձել է պարեկների մոլորեցնել և սթափության թեստ չհանձնել։
Կարդացեք նաև
Հասարակություն12 օգոստոսի 2026
Արարատի մարզում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը ժամեր անց գիտակցության չգալով մահացել է
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Խարբերդի 67-ամյա բնակիչ է։
Հասարակություն12 օգոստոսի 2026
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս
Նախաքննությունն ավարտվել է
Հասարակություն12 օգոստոսի 2026
Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է
Փրկարարներին հաջողվել է գտնել նրանց