Մասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի
Մասիս քաղաքում տեղի է ունեցել վրաերթ․ 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 37-ամյա տղամարդուն։

Մայիսի 22-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փողոցում վրաերթ է տեղի ունեցել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Հրաչ Շ․-ն իր վարած «Audi» մակնիշի (վրացական համարանիշներով) ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 37-ամյա Գևորգ Թ․-ին, ով Արարատի մարզի բնակիչ է։
Վարորդը փախուստի չի դիմել և անմիջապես ահազանգել է շտապօգնություն։ Տեղում ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը տուժածին նախ ցուցաբերել է առաջին բուժօգնություն, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի աշխատակիցները՝ համապատասխան ղեկավար կազմի գլխավորությամբ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: