Մայա Բիթաձե․ Վրաստանն ու Ադրբեջանը շեշտում են Միջին միջանցքի և տնտեսական համագործակցության զարգացումը
Մայա Բիթաձեն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ զրույցում, ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանի կարևորությունը՝ Միջին միջանցքի ներուժի ապագա օգտագործումը։

Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մայա Բիթաձեն հայտարարել է, որ Ստամբուլում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում կարևոր հանդիպում է եղել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ, այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
«Նրա հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծվեց տարածաշրջանի կարևորությունը Միջին միջանցքի ներուժի ապագա օգտագործման առումով։ Շեշտվեց նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հեռանկարների ամրապնդման հարցը, ինչպես նաև ստորջրյա մալուխի կարևորությունը որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագիծ։ Մեծ շեշտադրում է արվել երկրների միջև համագործակցության ամրապնդման վրա»,- հայտարարել է Բիթաձեն։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։