Հասարակություն
25 մայիսի 2026 • 20:17
Մայիսի 23-ին Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը
Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնը։ Միջոցառմանը մասնակցել են ֆրանսիացի և հայ պաշտոնյաներ, իսկ մշակութային ծրագրում ներկայացվել են հայկական երաժշտություն, պար և ստեղծագործական նախաձեռնություններ։

Մայիսի 23-ին Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը, այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Միջոցառման բացման պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի ներքին գործերի լիազոր նախարար Ժան-Դիդիե Բերժեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գիյոմ Կասբարյանը, Կլամարի քաղաքապետ Իվ Կոսկասը, փողքաղաքապետ Ժակլին Մինասյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Դավիթ Ասոյանը։
Միջոցառման մշակութային հատվածում ելույթ են ունեցել ֆրանսահայ երաժշտական ու պարային խմբեր, կազմակերպվել են ստեղծագործական և ժամանցային գործունեություններ, շախմատի ազատ խաղեր, հանդիսատեսը հնարավորություն է ունեցել հանդիպելու հայ հեղինակների հետ։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: