Մեկնարկել է ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն մանրամասներ է ներկայացնում
Հայտագրման, դիմում ներկայացնելու և պայմանագիր կնքելու ողջ գործընթացը ամբողջությամբ թվայնացված է։

ՀՀ պետական ավագ դպրոցներում մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը, որը նախատեսված է առաջնահերթություն ունեցող սովորողների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Առաջին փուլ (Հուլիսի 20 – Օգոստոսի 2)
Առաջին փուլում կարող են հայտագրվել հետևյալ արտոնություններն ունեցող երեխաները․
-
Տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցողները,
-
Տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
-
Դպրոցի հետիոտնային հասանելիության շառավղում բնակվող՝
-
Անապահովության գնահատման համակարգում ընդգրկված կամ սահմանված շեմից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները,
-
Խնամակալության տակ գտնվողները,
-
Հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։
-
Արտոնությունից կարող են օգտվել նաև ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամսով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը մինչև հուլիսի 20-ը դիմում է ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին (secretariat@escs.am):
Նշում․ Արտոնությունները տարածվում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարանների վրա։ Համակարգը բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00-ն։
Երկրորդ փուլ (Ընդհանուր հիմունքներով)
-
Օգոստոսի 4-ից (ժամը 09:00)․ Հայտագրումը բացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների համար (այդ թվում՝ օտարերկրացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար)։
-
Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումն ապահովում է մյուսների ընդունելությունը նույն դպրոց՝ անկախ լիցենզիոն տեղերի քանակից։
-
-
Օգոստոսի 11-ից (ժամը 09:00)․ Հայտագրումը բացվում է ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար (օտարերկրացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցողների, ազգային փոքրամասնությունների և այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է)։
Որո՞նք են բացառությունները
Առցանց հայտագրման անհրաժեշտություն չկա այն հաստատություններում, որտեղ ընդունելությունն իրականացվում է ներքին ընթացակարգերով․
-
Մասնագիտացված դպրոցներում,
-
ԲՈՒՀ-երի ենթակայությամբ գործող դպրոցներում,
-
«Արհեստական բանականություն» սերունդ դասարաններում,
-
Միջնակարգ դպրոցներում կամ վարժարաններում, որտեղ սովորողները ծնողի դիմումի համաձայն փոխադրվում են նույն հաստատության 3-րդ աստիճան։
Ինչպե՞ս իրականացնել հայտագրումը
Գործընթացն իրականացվում է my.emis.am հարթակում՝ երկու քայլով․
-
Քայլ 1․ Մուտք գործել my.emis.am հարթակ, ստեղծել օգտատիրոջ էջը և անցնել նույնականացում (ցանկալի է անել նախապես)։
-
Քայլ 2․ Հայտագրման մեկնարկին համակարգից ընտրել նախընտրած ավագ դպրոցը։
Անվտանգության և տեխնիկական հորդոր․ Նույն օգտահաշվով տարբեր սարքերից միաժամանակ մուտք գործել հնարավոր չէ, ուստի հայտագրումը պետք է իրականացնել մեկ օգտահաշվով և մեկ համակարգչով։
Հայտագրման, դիմում ներկայացնելու և պայմանագիր կնքելու ողջ գործընթացը ամբողջությամբ թվայնացված է։ Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Կարդացեք նաև
Հասարակություն20 հուլիսի 2026
Քրեական ոստիկանները 43-ամյա տղամարդու մեքենայում զենք և թմրամիջոց են հայտնաբերել
Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն։
Հասարակություն20 հուլիսի 2026
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Հայաստանի թիմը ղեկավարել են Սյուզան Մարությանը (ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց), Հակոբ Փերիխանյանը (ԵՊՀ) և Գևորգ Ավանեսյանը («Հերացի» ավագ դպրոց):
Հասարակություն20 հուլիսի 2026
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
ՍԱՏՄ որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։