Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային փաթեթը պատրաստ կլինի աշնանը
Անհրաժեշտություն կա մետրոյին հարակից տածքում ունենալ մեծ թվով կայանատեղիներ:

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մրցութային երկրորդ փուլը նախատեսվում է ավարտել հունիսի վերջին։ Աշնանն էլ պատրաստ կլինի ներդրումային ամբողջ փաթեթը։
Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է մետրոյի կայարանի հատվածում մեծ թվով կայանատեղիներ ունենալու անհրաժեշտությունը: Եվ քանի որ ամեն տարի ավելանում է դեպի քաղաք հոսքը, ըստ քաղաքապետի՝ պետք է այդ հատվածներում լինեն մեծ թվով կայանատեղիներ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մեքենաները թողնել և երթևեկել հանրային տրանսպորտով:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: