Միջադեպ Վարշավայում. Լեհաստանում հարձակվել են ադրբեջանցի վարորդի վրա
Միջադեպից հետո տուժած վարորդը կատարվածի փաստով դիմել է Լեհաստանի իրավապահ մարմիններին: Ոստիկանությունն այժմ զբաղվում է գործի քննությամբ:

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ադրբեջանցի վարորդը հարձակման է ենթարկվել տեղի բնակչի կողմից: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով lent.az կայքին և Լեհաստանում բնակվող իրենց հայրենակիցների տրամադրած տեղեկություններին:
Ըստ հրապարակված տվյալների՝ միջադեպի պատճառ է հանդիսացել կայանման կանոնների ենթադրյալ խախտումը, ինչն էլ հարուցել է Լեհաստանի քաղաքացու դժգոհությունն ու ագրեսիան:
Ականատեսների փոխանցմամբ՝ լեհը նախ հարձակվել է ադրբեջանցուն պատկանող մեքենայի վրա՝ վնասելով այն և զգալի նյութական վնաս հասցնելով:
«Այդ պահին մեքենայում գտնվող ուղևորը՝ ազգությամբ ադրբեջանցի մի կին, իր բողոքն է արտահայտել հարձակվողին և սկսել է տեսանկարահանել նրան: Սակայն այս գործողություններն ավելի են կատաղեցրել լեհին, ինչից հետո նա նետվել է վարորդի վրա և սկսել հարվածներ հասցնել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ», — ասված է լրատվամիջոցի տարածած հաղորդագրության մեջ:
Միջադեպից հետո տուժած վարորդը կատարվածի փաստով դիմել է Լեհաստանի իրավապահ մարմիններին: Ոստիկանությունն այժմ զբաղվում է գործի քննությամբ:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: