«Միջին միջանցքի» աճն ու էներգետիկ գործարքները. Կոբախիձեն բացահայտել է Բաքվի հետ համաձայնագրերի մանրամասները
Հարցազրույցի ընթացքում Կոբախիձեն մատնանշել է երեք առանցքային ուղղություն, որոնք էական տնտեսական օգուտներ կբերեն երկրին.

«Իմեդի» հեռուստաընկերության եթերում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ պաշտոնական Բաքվի հետ ստորագրված նոր համաձայնագրերն աննախադեպ և հիմնարար նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման ու էներգետիկ անվտանգության համար, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ ընդգծելով, որ գործընթացն անցել է բացառիկ ջերմ մթնոլորտում.
«Սրանք երկու կառավարությունների միջև ստանդարտ բանակցություններ չէին, սա ընկերների միջև երկխոսություն էր, որը մեզ շատ ճիշտ համաձայնություն տվեց բոլոր հարցերի շուրջ։ Արդյունքում՝ գազի ներմուծման և տարանցման մասով մենք ստացել ենք լավագույն գներն ու անհրաժեշտ ծավալները»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2020 թվականից ի վեր «Միջին միջանցքով» բեռնափոխադրումների ծավալները յոթ անգամ աճել են, ինչն ուղղակիորեն մեծացնում է Վրաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում: Ստորագրված պայմանագրերն ուղղված են հենց այդ ներուժի առավելագույն իրացմանը։
Հարցազրույցի ընթացքում Կոբախիձեն մատնանշել է երեք առանցքային ուղղություն, որոնք էական տնտեսական օգուտներ կբերեն երկրին.
-
Բաքու-Թբիլիսի-Սուփսա խողովակաշար. Վերջին երեք տարիներին կանգնեցված նավթամուղի աշխատանքը կվերականգնվի: Ըստ վարչապետի՝ այս դադարի պատճառով Վրաստանը տարեկան տասնյակ միլիոնավոր լարիի պոտենցիալ եկամուտ էր կորցնում, սակայն այժմ հաջողվել է ձեռք բերել լավագույն պայմանները:
-
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի. Ռազմավարական նշանակության այս երկաթգիծը լիարժեք շահագործման կհանձնվի արդեն ամսվա վերջին:
-
Ուղևորափոխադրումներ. Տնտեսական նախագծերին զուգահեռ՝ պաշտոնապես վերականգնվել է նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։