Հասարակություն
25 մայիսի 2026 • 07:02
ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ
ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։ Ուսումնասիրվել են պահման պայմանները, բժշկական օգնության կազմակերպումը և ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Արդյունքները կներկայացվեն իրավասու մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, մայիսի 19-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամլո ծառայությունը։
Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։
Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել են նաև բժշկական փաստաթղթերը, ներառյալ` ինքնասպանության ռիսկի գնահատման գործիքների կիրառման և դրանց վերահսկման հետ կապված հարցերը:
Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել են նաև բժշկական փաստաթղթերը, ներառյալ` ինքնասպանության ռիսկի գնահատման գործիքների կիրառման և դրանց վերահսկման հետ կապված հարցերը:
Այցի ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել նաև քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:
Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արթիկ» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան լուծումների առաջարկներով կհասցեագրվեն իրավասու մարմիններին
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: