ՄԻՊ ներկայացուցիչները և Քրեակատարողական ծառայության ղեկավարությունը քննարկել են «Աբովյան» և «Արթիկ» ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրները
Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են արդեն իսկ նախաձեռնված առանձին լուծումները, քննարկվել են դեռևս առկա խնդիրների հաղթահարման ուղիները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 31-ին Քրեակատարողական ծառայությունում մասնակցել են աշխատանքային քննարկման: Հանդիպումը կազմակերպվել է ՄԻՊ կողմից ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները և դրանց լուծման առաջարկները քննարկելու նպատակով։
Քննարկմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Հեղինե Մարտիրոսյանը, «Արթիկ» ՔԿՀ-ի պետի պարտականությունները կատարող Կարո Մանուկյանը, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի և կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ազատազրկված անձանց` արտաքին աշխարհի հետ կապի ապահովման և վերասոցիալականացման գործընթացներին։ Հատուկ ընդգծվել են ազատությունից զրկված կանանց, նրանց հետ գտնվող մինչև 3 տարեկան երեխաների և անչափահասների իրավունքներին առնչվող հարցերը, մասնավորապես՝ երեխաների բժշկական օգնությանն ու սպասարկմանը, ինչպես նաև անչափահասների նկատմամբ հատուկ միջոցների կիրառմանը վերաբերող խնդիրները:
Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են արդեն իսկ նախաձեռնված առանձին լուծումները, քննարկվել են դեռևս առկա խնդիրների հաղթահարման ուղիները: Քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու նման ձևաչափով հանդիպումները՝ արձանագրված խնդիրներին արագ արձագանքելու նպատակով։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հիշեցնում են, որ ազատությունից զրկված կամ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պատասխանատվություն է կրում պետությունը, և այս ոլորտի հարցերը գտնվում են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո:
Կարդացեք նաև
Հասարակություն1 օգոստոսի 2026
Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմին
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Հասարակություն1 օգոստոսի 2026
Բրոուդ Փիք լեռան վրա ձնահոսքի հետևանքով կան զոհեր․ որոնվում է 7 լեռնագնաց, այդ թվում՝ Նիրմալ Պուրջան
Արշավախմբի մասնակիցների թվում է նաև Կիլի Պեմբա Շերպան, ով 15 անգամ բարձրացել է Էվերեստ և մասնակցել 2021 թվականին Կ2 լեռան պատմական ձմեռային վերելքին։
Հասարակություն1 օգոստոսի 2026
«Զոլեր» սգո սրահի վճարային տերմինալից հափշտակվել է 3․5 միլիոն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։