Հասարակություն
18 հունիսի 2026 • 12:55
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Համաժողովի շրջանակում, մասնավորապես, ուսումնասիրվել են թվային ինքնության նոր ենթակառուցվածքների ու բազմակենսաչափական տեխնոլոգիաների, սահմանային կառավարման և տվյալների անվտանգության ոլորտներում միջազգային փորձն ու նորարարական լուծումները։

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը մասնակցել է Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսին և համաժողովին։ Միջոցառման գլխավոր հովանավորներից է IN Groupe ֆրանսիական ընկերությունը՝ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման ՊՄԳ ծրագրի մասնավոր գործընկերը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Ամենամյա միջազգային ցուցահանդեսում ներկայացվում են ոլորտի նորագույն տեխնոլոգիաները, նորարարական լուծումները, ցուցադրվում են նոր արտադրանքներ՝ առաջատար փորձառությամբ և կիբերանվտանգ նույնականացման լուծումների հաշվառմամբ։
Համաժողովում ներկայացվել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և IN Groupe ընկերության համագործակցության շրջանակում իրականացվող պետական-մասնավոր գործընկերության ծրագիրը։
Մասնավորապես ներկայացվել են՝
ՊՄԳ մոդելի իրականացման գործընթացը և գործընկերության հիմնական ուղղությունները,
նոր սերնդի նույնականացման քարտերի և կենսաչափական փաստաթղթերի ներդրման մոտեցումները,
կենսաչափական տվյալների կիրառման և փաստաթղթերի տրամադրման գործընթացները,
թվային ինքնության ենթակառուցվածքների զարգացման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությունները։
Համաժողովի շրջանակում, մասնավորապես, ուսումնասիրվել են թվային ինքնության նոր ենթակառուցվածքների ու բազմակենսաչափական տեխնոլոգիաների, սահմանային կառավարման և տվյալների անվտանգության ոլորտներում միջազգային փորձն ու նորարարական լուծումները։
ՆԳՆ պատվիրակությունը մասնակցել է «AI Governance Architecture» թեմայով ներկայացմանն ու «AI & Cybersecurity» թեմայով պանելային քննարկմանը, որոնց ընթացքում քննարկվել են արհեստական բանականության կառավարման մեխանիզմներին, տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության և նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին վերաբերող հարցեր։
ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը և IN Groupe ընկերության ներկայացուցիչ Նատալիա Գոգոբերիշվիլին ներկայացրել են ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը։ Ցուցադրվել են փաստաթղթերի անվտանգային բաղադրիչներն ու գեղարվեստական լուծումները։
Նելլի Դավթյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի կայանալիք Identity Week Europe 2027 համաժողովում հնարավոր կլինի արձանագրել, որ կուտակված փորձը վերածվել է հաջողության պատմության, իսկ պետական-մասնավոր գործընկերության մոդելը հաջողությամբ ներդրվել է Հայաստանում՝ ճանապարհ հարթելով նմանատիպ այլ ծրագրերի իրականացման համար։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: