Moody's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշային կանխատեսումը
Գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 5-5.5%-ով 2026 և 2027 թվականներին։

Moody's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշային կանխատեսումը՝ կայունից դարձնելով դրական, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
«Դրական հեռանկարը արտացոլում է քաղաքական ռիսկերի զգալի նվազումը... արտաքին հարաբերությունների վերաուղղորդումը դեպի ավելի դիվերսիֆիկացված գործընկերների շրջանակ, ինչպես նաև ներքին քաղաքական ռիսկերի զսպումը», - նշել է գործակալությունը։
Կանխատեսումը նաև հաշվի է առնում այն հավանականությունը, որ Հայաստանի տնտեսական աճի բարելավվող հեռանկարները կնպաստեն երկրի տնտեսական հիմքային ցուցանիշների բարելավմանը։
Բացասական գործոնների շարքում Moody's-ը ընդգծել է տոկոսային ծախսերի աճը և արտաքին քաղաքականության շարունակական ռիսկերը, որոնք շարունակում են ճնշում գործադրել երկրի ինքնիշխան վարկային պատմության վրա։
Գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 5-5.5%-ով 2026 և 2027 թվականներին։ Այս կանխատեսումը հիմնված է ներքին պահանջարկի բարձր մակարդակի, կապիտալի և աշխատուժի շարունակական, թեև դանդաղող ներհոսքերի, ինչպես նաև ծառայությունների և առևտրի ոլորտներում կայուն ակտիվության վրա։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը